Մատչելիության հղումներ

Կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը


Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ
Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ

Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

«Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է», - «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնին ասել է Հայրապետյանի բժիշկ Հենրի Բակունցը:

Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող հայազգի գործարարը կալանավորվեց այս տարվա հուլիսի 17-ին։ Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով: Իսկ երկու շաբաթ առաջ Մոսկվայի դատարանը երկարաձգեց ռուսաստանաբնակ հայ գործարարի տնային կալանքի ժամկետը մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը՝ պատճառաբանությամբ, որ Հայրապետյանի խափանման միջոցի մեղմացման դեպքում հնարավոր է, որ նա թաքնվի դատարանից, ոչնչացնի փաստերը, ճնշում գործադրի վկաների վրա կամ այլ եղանակներով փորձի խոչընդոտել քննության ընթացքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG