Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Զանգեր կոչվող տարածքը և Վարդենյաց լեռնանցքը, ձնաբքի հետևանքով փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան - Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի նեքրին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: