Թուրքական մամուլի տեղեկություններով, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` հունվարին ծրագրված այցը Բրյուսել կարող է չեղյալ հայտարարվել:
Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը լրատվամիջոցների առնվազն 24 ներկայացուցչի էր ձերբակալել, ինչին հետևել էր Եվրամիության խիստ քննադատությունը:
Արձագանքելով այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռուստատեսային ուղերձում Բրյուսելին կոչ է անել «սեփական գործերով զբաղվել»:
BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Դավութօղլուի փոխարեն Բրյուսել կարող են մեկնել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզկիրը: