Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխարտգործնախարարը Մոսկվայում քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները


Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դեկտեմբերի 21-ին երկօրյա այցով ժամանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունը հավելելով, որ թուրք դիվանագետը Մոսկվայում քննարկում էր երկկողմ հարաբերություններին ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:

Սինիրլիօղլուն հանդիպել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարներ Միխաիլ Բոգդանովի և Գրիգորի Կարասինի հետ: Քննարկման թեմաների թվում են եղել Ուկրաինայում, Սիրիայում և Իրաքում ծավալվող իրադարձությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG