Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է իր երկրի և Ղազախստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերսկսման մասին։
«Մենք ամբողջովին վերսկսում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Կիևում կայացած բանակցություններից հետո։