Ռումինիայում երեկ անցկացվել է նորընտիր նախագահ Կլաուս Յոհաննիսի երդմնակալության արարողությունը։
Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Յոհաննիսը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ ու հզորացնել երկիրը։
Նոյեմբերին անցկացված ընտրություններում Տրանսիլվանիայի նախկին քաղաքապետ, էթնիկ գերմանացի Յոհաննիսը անսպասելիորեն հաղթեց գործող վարչապետ Վիկտոր Պոնտային։