Մատչելիության հղումներ

Առաջին գծում լարվածությունը տարեցտարի բավական սրվում է. Մովսես Հակոբյան


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գնահատմամբ, թեև օգոստոսյան դեպքերից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր առմամբ լարվածությունը տարեցտարի սրվում է:

«Բայց, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, իհարկե ոչ, հանգիստ չէ: Եվ տարեցտարի մեր առաջին գծի լարվածությունը բավական սրվում է: Դա կապված է միայն հակառակորդի պահվածքի հետ», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մովսես Հակոբյանը:

ԼՂ պաշտպանության նախարարի կարծիքով, Ադրբեջանը որոշել է այս կերպ` լարվածությունը սրելով պատերազմ վարել, սակայն նրա խոսքով` «ականատես ենք լինում, որ որևէ հաջողություն չի ունենում:

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG