Մոսկվան արձագանքում է ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունների կողմից նոր պատժամիջոցների սահմանման մասին երեկ հրապարակված որոշմանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես կգա պատասխան քայլերով:
«Խորհուրդ կտայի Վաշինգտոնին և Օտտավային մտածել այն հետևանքների մասին, որոնց հանգեցնելու է պատժամիջոցների այս նոր փաթեթի սահմանումը»,- նշել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության մամուլի խոսնակը: