Կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:
Կենտրոնական բանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, արծաթից է, անվանական արժեքը՝ 1000 դրամ, տպաքանակը՝ մինչև 2 հազար 500 հատ։