ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ:
«Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին»,- հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: