Մատչելիության հղումներ

Կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը տեղափոխվեց «Տոբոլ»


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ժամանել է Ղազախստան և միացել «Տոբոլ» թիմին։ Ըստ sports.kz-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստը, ով աշնանը հեռացել էր Դոնեցկի «Մետալուրգից» և վերջին ամիսներին խաղացել է Երևանի «Փյունիկում», կհամալրի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Տոբոլի» կազմը:

Կայքը տեղեկացնում է նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Արթուր Եդիգարյանի, ղազախական թիմ տեղափոխվելու հնարավորության մասին։

Կառլեն Մկրտչյանը 2008-ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 35 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG