Մատչելիության հղումներ

Ամփոփվեց ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ․-ի համագործակցության ծրագիրը


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Երեկ ամփոփվեց Հայաստանի պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014 թվականի համագործակցության ծրագիրը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը 2014 թվականի ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը նաև ստորագրեցին համագործակցության 2015 թվականի ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG