Միացյալ Նահանգները կոչ է արել Բելառուսին ազատ արձակել քաղբանտարկյալներին։
«Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր շարունակում են անօրինական կերպով մնալ ազատազրկման մեջ, և կոչ ենք անում ազատ արձակել Բելառուսի բոլոր քաղբանտարկյալներին»,- ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։
2010 թվականին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո այդ երկրում բանտարկվեցին հարյուրավոր ակտիվիստներ։