Երեկ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում: