Մատչելիության հղումներ

ԵՄ ռազմական դատարանը որոշել է, որ «Համաս»-ը պետք է հանվի ահաբեկիչների ցուցակից


Եվրամիության ռազմական դատարանը որոշել է, որ պաղեստինյան իսլամիստական «Համաս» խմբավորումը, որը 2003 թվականից ներառված է Եվրամիության կազմած ահաբեկիչների ցուցակում, պետք է հանվի այդ ցուցակից։

Չնայած դատարանի որոշմանը, Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանիչն ասել է, որ Եվրամիությունը «Համաս»-ը դեռ դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Ի պատասխան դատարանի որոշման, Իսրայելը պահանջել է, որ «Համաս»-ը շարունակի մնալ ահաբեկիչների ցուցակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG