Մատչելիության հղումներ

Նոր օրենք Բելառուսում․ օնլայն լրատվամիջոցներ փակելը հեշտացվել է


Բելառուսի խորհրդարանում նոր օրենք է ընդունվել, որը պետությանը հնարավորություն է ընձեռում փակել ցանկացած ինտերնետային լրատվամիջոց, եթե այն մեկ տարվա ընթացքում իր հրապարակումների վերաբերյալ երկու անգամ զգուշացում է ստացել:

Տեղեկատվության նախարար Լիլիյա Անանիչը, ով այսօր օրենքի նախագիծը ներկայացրել է խորհրդարանում, նշել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն, իր գլխավորած գերատեսչությունը ինտերնետային կայքերի մշտական մոնիթորինգ կիրականացնի, որպեսզի «հրապարկված նյութերը հապատասխանեն Բելառուսի օրենքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG