Երեկ ուշ երեկոյան ֆինանսական ճգնաժամի հաղթահարման շուրջ շտապ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Քննարկումից հետո տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևը հայտարարել է, որ Կառավարությունը կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել է չափազանց բարդ իրավիճակը, որը ստեղծվել է փոխարժեքի ռուսական շուկայում։ Նախարարը նշել է, որ մշակել են փոխարժեքի կայունացման ուղղությունները։
«Իրավիճակը շատ բարդ է, և կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և Կառավարության գործողությունների միասնությունը», - ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենց գործողություններն ուղղված են լինելու պահանջարկի և առաջարկի միջև ավելի մեծ հավասարակշռության ստեղծմանն, այդ թվում՝ վերաֆինանսավորման շեշտադրումները ռուբլուց դոլարի վրա դնելով։
Մանրամասները տե՛ս այստեղ