ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելի, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին (նստավայրը ք. Մոսկվա) և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
Առաքելությունն ավարտող գնդապետ Բրունսը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության» մեդալով, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: