Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:
ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» առաջարկած ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը: