Մատչելիության հղումներ

Լեհ ռեժիսորի «Իդա» ֆիլմը եվրոպական ֆիլմերի մրցույթում մի քանի մրցանակ է ստացել


Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» գեղարվեստական կինոնկարը Ռիգայում անցկացված Եվրոպական ֆիլմերի մրցույթում մի քանի մրցանակի է արժանացել:

Սև ու սպիտակ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին, Լեհաստանում։ Դրաման երիտասարդ միանձնուհու մասին է, ով ձեռնադրվելուց առաջ պարզում է, որ ինքը հրեա է, իսկ իր ծնողներին երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանել են հարևան լեհերը։

Պավլիկովսկու «Իդան» ներկայացվելու է նաև ամերիկյան «Օսկարի»՝ օտարալեզու լավագույն կինոնկար անվանակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG