Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին


Բաքվում կիրակի օրը անցկացված հանրահավաքի ժամանակ ադրբեջանական ընդդիմության ակտիվիստները հորդորել են իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին ու դադարեցնել հալածանքները նրանց նկատմամբ։

Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության ցույցին մոտ 1500 մարդ է հավաքվել։

Կուսակցության ղեկավար Իսա Ղամբարն ասել է, որ եթե երկրի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ չարձակի քաղբանտարկյալներին, ապա իրենք կոչ կանեն միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում հաջորդ տարի նախանշված Եվրոպական օլիմպիական խաղերը։ Ցուցարարները նաև ազատ ընտրությունների կոչեր են հնչեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG