Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հավանության է արժանացրել Ուկրաինային պաշտպանական զինտեխնիկայի տրամադրման ու Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծերը և դրանք ներկայացրել նախագահ Բարաք Օբամային։
Օրինագծով նախատեսում է 350 միլիոն դոլարի պաշտպանական տեխնիկա տրամադրել Ուկրաինային։ Նախագահ Օբաման կարող է հրաժարվել ստորագրել փաստաթղթերը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։