Մատչելիության հղումներ

Թուրքիայում 20-ից ավելի ԶԼՄ աշխատակիցներ են ձերբակալվել


Zaman-ի լրագրողը «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» պաստառով կանգնած է թերթի խմբագրության առջև, Ստամբուլ, 14-ը դեկտեմբերի, 2014թ.
Zaman-ի լրագրողը «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» պաստառով կանգնած է թերթի խմբագրության առջև, Ստամբուլ, 14-ը դեկտեմբերի, 2014թ.

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 20-ից ավելի լրագրողների, մենեջերների և ԶԼՄ այլ աշխատակիցների՝ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունեցող հեռուստաընկերության և թերթի գրասենյակներում կատարծ խուզարկություններից հետո։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ ՝ խուզարկությունները կատարվել են Ստամբուլում և ևս 12 քաղաքներում։

Ձերբակալվածների թվում են Samanyolu մեդիախմբի ղեկավարը և Zaman թերթի խմբագիրը։ Նրանք կասկածվում են անօրինական կազմակերպություն հիմնելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական հակառակորդներ են, և փորձագետների խոսքով, խուզարկությունների միջոցով իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG