Երեկ երեկոյան ժամը 9-ի սահմաններում Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Բալակլավսկի պողոտայում գտնվող համար 4 շենքի մոտ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Հայաստանի քաղաքացու վրա, ում անունը չի հաղորդվում։
«Հանցագործը մի քանի անգամ ատրճանակից կրակել է տուժողի վրա, ով այդ պահին դստեր հետ դուրս էր գալիս շենքի մուտքից», - Մոսկվայի ոստիկանությաւն աշխատակցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ հանցագործը դեռևս չի հայտնաբերվել։
Հայաստանցուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։