Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի «Հերտա» - «Բորուսիա» հանդիպման 34-րդ րոպեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:
Դորտմունդի ակումբի հայ ֆուտբոլիստին փոխարինելու դուրս եկավ Յակուբ Բլաշչիկովսկին, քանի որ Մխիթարյանը հանդիպումը շարունակել չկարողացավ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը վնասել է ազդրի հետին հատվածը:
Ա․Մ․