Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանների երեք նոր դատավոր է նշանակվել


Դատարանի դահլիճ, արխիվ
Դատարանի դահլիճ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ալվարդ Հունանյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Ռուզաննա Բարսեղյանը և Վազգեն Ռշտունին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ:

Նույն հրամանագրով, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, դադարեցվել են Հունանյանի և Բարսեղյանի լիազորությունները որպես, համապատասխանաբար, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ու Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG