Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության հատուկ նշանակության վարչությունից ստացված հրավերի համաձայն` դեկտեմբերի 14-19-ը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն հատուկ նշանակության ստորաբաժանումների դիպուկահարների միջազգային մրցումներին: Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: