Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը դատապարտում է բռնությունը ազատամարտիկների ու ԱԺ պատգամավորի նկատմամբ


Այսօր գումարած քաղխորհրդի նիստում «Օրինաց երկիր» կուսակցությունն անդրադարձել է ազատամարտիկների և ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակումներին՝ խստորեն դատապարտելով «ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ»:

Քաղխորհուրդը մտահոգություն է հայտնել ու դատապարտել է «վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունն ու բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններից մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և պատժելու օպերատիվ միջոցառումներ հետագայում նմանօրինակ դրսևորումների կրկնությունը բացառելու համար»:

«Նման գործողությունները կարող են նպաստել երկրում անպատժելիության մթնոլորտի և բռնության ավանդույթի ձևավորմանը, ինչը իրական սպառնալիք է հանրության անվտանգության համար և արդարացիորեն հարուցում է քաղաքացիների զանգվածային զայրույթն ու դժգոհությունը», - արձանագրել է ՕԵԿ-ի քաղխորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG