Մատչելիության հղումներ

«Նախախորհրդարան»-ը դատապարտում է Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը


«Նախախորհրդարան»-ը խստորեն դատապարտել է «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը:

«Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել և ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ: Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարևոր է համարում բռնությունների կանխարգելման և արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձևավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական և գաղափարական տարբերություններից», - ասված է «Նախախորհրդարան»-ի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG