Մատչելիության հղումներ

Փսաքի․ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ուղին՝ իրենց ազգային շահերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին՝ երեկ կայացած ճեպազրույցում անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության թեմային:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Վաշինգտոնը տեսնում ԱՄՆ - Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների ապագան ԵՏՄ-ին Հայաստանի վերջնական անդամակցությունից հետո, Փսաքին շարունակել է․ - «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշելու, թե որ դաշինքներին կամ առևտրական համաձայնություններին այն կարող է միանալ»:

«Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և պահպանելու ԱՄՆ - Հայաստան հարաբերություններում արված առաջընթացը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG