Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պաշտոնյան Արևմուտքին մեղադրել է իսլամական երկրներում բախումներ կազմակերպելու մեջ


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական - քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը Արևմուտքին մեղադրել է իսլամական երկրներում բախումներ կազմակերպելու մեջ:

Ելույթ ունենալով Բաքվում կազմակերպված «Թուրքիա և Ադրբեջան. պատմական զուգահեռներ. ավանդականից առցանց լրատվամիջոցներ» թեմայով կոնֆերանսին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը իր ելույթում լրագրողներին կոչ արել «հաշվի առնել երկրի շահը և իրենց ավանդը ներդնել այդ շահի մեջ»:

Կրոնի թեմայի մասին խոսելիս է, որ Հասանով Արևմուտքին մեղադրել է իսլամական երկրներում զինված հակամարտություն հրահրելու մեջ»:

Նա ցավով է փաստել է, որ մուսուլմանական երկրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին մարդիկ «դեռ» CNN-ից, BBC-ից են տեղեկատվություն ստանում, մինչդեռ այդ հեռուստաընկերությունները Հասանովի պնդմամբ՝ «կանխակալ են»:

Այս համատեքստում Հասանովը կարևորել է «Ադրբեջանի առաջարկը»՝ ստեղծել Իսլամական երկրների լրագրողական միություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG