Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստանի Նովորոսիյսկ քաղաքում այսօրվանից անցկացվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի օդադեսանտային զորքերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հավաքը կընթանա մինչև դեկտեմբերի 13-ը։