Աֆղանստանում տասնամյա պատերազմից հետո Պենտագոնը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները այդ երկրում մեկուսարաններ այլևս չի ունենա, այսուհետև քրեակատարողական հիմնարկների համար պատասխանատվություն կկրի աֆղանական կառավարությունը: Այդ մասին ասել է Պենտագոնի խոսնակը։
Միացյալ Նահանգներում արդեն իսկ մտավախություն կար, որ այս դեպքում Աֆղանստանը կարող է ազատ արձակել «Թալիբան»-ի զինյալներին, որոնք կարող են վերադառնալ մարտի դաշտ։