«Նախախորհրդարանը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ քաղաքական նախաձեռնության ակտիվիստների հրդեհված մեքենաների մասին հայտարարությունը գնահատում է որպես «հանցագործությունը կոծկելու ձգտում»:
Ոստիկանապետը, այսօր անդրադառնալով հրկիզված մեքենաների գործին, «շատ տարօրինակ» էր համարել, որ դրանք այրվել են այն վայրերում, որտեղ տեսախցիկներ չկան:
«Ավտոմեքենաներից մեկը հրկիզվել է գաղտնի և բացահայտ դիտման ու ձայնագրման բազմաթիվ սարքերով զինված ԱԱԾ-ի շենքի դիմաց, իսկ մյուսը՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտակայքում: Մնացած ավտոմեքենաներն հրկիզվել են սեփականատերերի բակերում, որտեղ, որպես կանոն, կայանված են լինում գիշերային ժամերի ընթացքում: Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը թերևս այնքան է կտրվել իրականությունից, որ իր և իր շրջապատի օրինակով ինքնաբերաբար կարծում է, թե բոլոր քաղաքացիներն հնարավորություն ունեն տեսանկարահանող սարքեր տեղադրել իրենց տների ու շենքերի տարածքում»,- ասված է «Նախախորհրդարանի» հայտարարությունում։