Մատչելիության հղումներ

Օբաման «մտահոգիչ» է որակել ԿՀՎ-ի մասին բացահայտումները


Բարաք Օբամա, արխիվ
Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերաբերյալ Սենատի զեկույցում մատնանշված բացահայտումներն անվանել է «մտահոգիչ» և հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելիս ինքն արգելել է խոշտանգումները, որովհետև դրանք «հակասում են մեր արժեքներին»:

ԱՄՆ-ի Սենատի՝ այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը ահաբեկչության մեջ կասկածվող անձնաց հարցաքննության ժամանակ օգտագործել է «դաժան» միջոցներ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այս կերպ ստացված տեղեկատվությունը ճշգրիտ չէ: Սենատի հետախուզական կոմիտեի զեկույցում ասված է, որ ԿՀՎ-ի ուժեղացված հարցաքննության մեթոդները «ճշգրիտ տեղեկություններ ստանալու կամ կալանավորին համագործակցության դրդելու արդյունավետ միջոց չեն»:

Զեկույցում ասվում է, որ այդ մեթոդները ներառել են ֆիզիկական բռնություններ, որոնք կիրառվել են՝ «չնայած ԿՀՎ-ի բժշկական անձնակազմի նախազգուշացումներին» այն մասին, որ այդ մեթոդները «կարող են ֆիզիկական վնասվածքներ պատճառել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG