Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել դեկտեմբերի 8-ին մարտական դիրքերից մեկում զինծառայող Գարիկ Իսպիրյանի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ «2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանություն կատարելու նպատակով հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում ստացած կույր հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը»:
Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։