Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իր առաքելությունը Հայաստանում ավարտող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկինին։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչույթան փոխանցմամբ՝ կողմերն արձանագրել են, որ Հայաստանը որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Զրուցակիցները բարձր են գնահատել նաև 2013 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները՝ ընդգշելով, որ այն հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը և ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ:
Հովիկ Աբրահամյանը և Օլեքսանդր Պավլյուկը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրախորհուրդ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայում քննարկման փուլում է և հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները: