Հայաստանի կենտրոնական բանկն այսօր իրականացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 456 դրամ 63 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 455 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Հիշեցնենք՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը այսօրվանից սկսած մինչև տարեվերջ նոր մոտեցում որդեգրեց. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։