Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի 800 մետր ճանապարհ անցնել, մոտենալ հայ - ադրբեջանական սահմանին գտնվող աղբյուրին ու խմելու ջուր բերել․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերով վերանորոգվել է գյուղի ջրամատակարարման ցանցը։
Տասնմեկ տնային տնտեսություն ջրով ապահովող ծրագրի շրջանակում երկարացվել և բարելավվել է ջրամատակարարման ցանցը․ տեղադրվել են 580 մետր երկարությամբ խողովակաշար, 3 հազար լիտր պլաստիկ ջրի բաք և հանրային օգտագործման համար ավտոմատ փականով ծորակ՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար։
ԿՄԽԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ամբողջ գյուղի՝ 1.350 մարդու համար նախատեսված ջրավազանը. գյուղի ողջ բնակչությունը կարող է օգտվել հավաքված ջրից ըստ անհրաժեշտության, հատկապես՝ ջրի պակասի և երաշտի ժամանակ։
Այս տարի նմանատիպ նախագծեր են իրականացվել նաև Տավուշի մարզի Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում։