Նիգերիայի զինվորականները զեկուցել են զենքի և զինամթերք տեղափոխող ռուսական բեռնատար ինքնաթիռի առգրավվման և դրա 5 հոգանոց ֆրանսախոս անձնակազմի ձերբակալության մասին։ Հայտնի չէ, թե որ ավիաընկերությանն է պատկանում ինքնաթիռը։
Նջամենի Չադ քաղաք ուղևորվող ինքնաթիռը առգրավվել է այն բանից հետո, երբ վատ եղանակի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո օդանավակայանում:
Հայտնի է, որ ինքնաթիռը փոխադրում էր ռազմամթերք, երկու ուղղաթիռ, զրահապատ ավտոմեքենաներ: Ըստ Նիգերիայի իրավապահների՝ բեռը հայտարարագրված չի եղել: