Մատչելիության հղումներ

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները հանդիպեցին ֆուտբոլային դաշտում


Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները՝ ֆուտբոլային դաշտում
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Երկու դեսպանատների աշխատակիցները որոշել էին կրկնել դեռևս 100 տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան տոներին կազմակերպված խաղը, որը մի քանի օրով ընդմիջեց Առաջին համաշխարհայինը։

Խորհրդանշական հանդիպումը դիտելու էր եկել նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպան Ջոն Հեֆերնը։

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «1914-ի սուրբ ծննդյան տոնն էր, երբ բրիտանացի և գերմանացի զինվորնները միմյանց համար սուրբ ծննդյան երգեր սկսեցին երգել։ Զինվորները դուրս եկան իրենց դիրքերից նվերներ տվեցին իրար և սկսեցին ֆուտբոլ խաղալ։ Սա օգնում է մեզ հիշել ոչ միայն թշնամությունը, այլև համագործակցել միմյանց հետ։ Կարևորն այն է որ մեզ հաջողվեց վերջին 100 տարիներում հաշտվել և միջոցներ գտնել անցյալի հետ առերեսվելու և առաջ նայելու համար»։

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը այս անգամ էլ անգերազանցելի էր՝հաղթեց 6-1 հաշվով։ Առաջին խաղակեսում դաշտ դուրս եկած Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն ասաց՝ սա միայն ֆուտբոլային հանդիպում չէ,այլ առիթ՝ հաղթահարելու 1–ին և ապա 2-րդ համաշխարհային պատերազմների սխալները։

«Այս ամենից հետո մենք կարողացանք վերամիավորվել ողջ Եվրոպայով։ Կարծում եմ դա մեծ առավելություն է», - ընդգծեց նա։

Հայաստանը նույնպես տարիներ առաջ սկիզբ դրեց ֆուտբոլային դիվանագիտությանը Թուրքիայի հետ, սակայն կարճ ժամանակ անց այդ գործընթացը դադարեցվեց։

«Դա լավ քայլ էր իր ժամանակին, ինչպես մենք հասկացանք հետո` Թուրքիան թույլ տվեց, որ այնմեռնի, արձանագրությունները չվավերացվեցին։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ այս իրավիճակից և լուծման ուղիներ գտնենք»- ասաց Գերմանիայի դեսպանը։

Լիչը կարծում է, որ Հայաստանի որդեգրած ֆուտբոլային դիվանագիտությունը հիանալի գաղափար էր. - «Դա սկիբ դրեց մի գործընթացի, որը հիմա կարծես թե սառած է։ Կարծում եմ բոլորը հուսով են, որ ֆուտբոլային այդ դիվանագիտությունը կտանի ինչ-որ մի հաշտեցման և նորմալացման Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում»։

Հանդիպման ավարտին Մեծ Բրիտանիայի դեսպանըպատվոգրեր շնորհեց մասնակիցներին։

Ֆուտբոլային այս հանդիպումով Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները եզրափակեցին առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցի առիթովկազմակերպվող միջոցառումները։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG