Մատչելիության հղումներ

Վալովայան գոհ է ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքից


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան:

«Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG