Նյու Յորքում և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները որոշել են մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկան Դենիել Փանթալեոյին 43-ամյա սևամորթ Էրիկ Գարների մահվան համար։
Այս տարվա հուլիսին Գարների ձերբակալումը պատկերող տեսանյութում լսվում է, թե ինչպես է ասթմայով տառապող տղամարդը առնվազն 8 անգամ ասում՝ «Ես չեմ կարողանում շնչել», սակայն ոստիկանը թևը չի հեռացնում նրա պարանոցից:
Գարներին ոստիկանները կասկածում էին չմաքսազերծված ծխախոտ վաճառելու մեջ:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Նյու Յորքում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, կան տասնյակ ձերբակալվածներ: