Մատչելիության հղումներ

Կառավարությունը բնակարան նվիրեց Շիրակի մարզի ավագ դատախազին


Կառավարության այսօրվա որոշմամբ, Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող երկու սենյականոց բնակարանը՝ 57.48 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, նվիրաբերվեց Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Միրզոյանին:

1988 թվականի երկրաշարժից անօթևան մնացածների հերթացուցակում Գյումրիում, օրինակ, ավելի քան 1200 ընտանիք կա, որոնց բնակարանների հարցը ավելի քան քառորդ դար անց շարունակում է մնալ չլուծված և հայտնի չէ, թե երբ է լուծվելու: Բացի այդ, այժմ Գյումրիում կա վագոն-տնակներում ապրող շուրջ 3500 ընտանիք, որոնք անգամ ներառված չեն նշված հերթացուցակում:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG