Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ում երկու տասնյակ բջջային հեռախոս պարբերաբար վաճառվել և առգրավվել է


Քրեակատարողական հիմնարկ, արխիվ
Քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Դատապարտյալը հաղորդում է տվել, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով քրեակատարողական հիմնարկ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դատապարտյալը դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասը տվել է հիմնարկում ծառայություն իրականացնող պաշտոնյային:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, պաշտոնատար անձը ոչ միայն ապահովել է հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, այլև հետևել է, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն մինչև հեռախոսների դիմաց գումարները վճարելը: Գումարները ստանալուց հետո պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսներն առգրավվել են` «հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար»:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հոդվածը նախատեսում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG