Դեկտեմբերի 4-6-ը Հայաստանում, առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: