Պենտագոնում կարծում են, որ Իրանը օդային հարվածներ է հասցրել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ Իրաքում։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
ԱՄՆ-ը շեշտել է, որ Իրանի հետ այս հարցում չի համագործակցում։