Մատչելիության հղումներ

Պրահայում պահանջում են նախագահի հրաժարականը


Չեխերը «կարմիր քարտ» են ցույց տալիս իրենց նախագահին
Չեխերը «կարմիր քարտ» են ցույց տալիս իրենց նախագահին

Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում, մարդիկ հավաքվել ու պահանջում են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրաժարականը: Հրաժարականի պահանջի պատճառը Զեմանի ռուսամետ հայտարարություններն են:

Զեմանը, փաստորեն հակադրվելով Եվրամիության դիրքորոշմանը, փորձում է ամեն գնով կասեցնել Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կիրառած սահմանափակումները:

Չնայած իր քաղաքացիների դժգոհություններին, Զեմանը շարունակում է ռուսամետ հայտարարություններ անել։ Նոյեմբերի 25-ին Չեխիայի նախագահը Ղազախստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, թե Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ: Այսինքն, ըստ էության, հայտնեց այն դիրքորոշումը, որը ռուսական կողմինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG