Թուրքիա եռօրյա այցի ավարտին երեկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ հայ - թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով, ավելի քան երկու տասնամյակ անց կբացվի:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը Պապը գնահատել է որպես «պարզված ձեռք», հույս հայտնելով, որ եկող տարի նշվող Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ դրան կհաջորդեն երկու պետությունները մերձեցնող այլ քայլեր, հատկապես՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, փոխանցում է Catholic News Service-ը: