Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ավարտում է իր այցը Թուրքիա:
Այսօր Հռոմի պապը Ստամբուլում հանդիպել է աշխարհի 300 միլիոն ուղղափառ հավատացյալների առաջնորդին: Ստորագրվել է համատեղ հռչակագիր:
Թուրքիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապը հանդես է եկել միջկրոնական երկխոսության առաջարկով և հույս է հայտնել, որ դա վերջ կդնի ահաբեկչությանը:
Թուրքիան մոտ 80 հազարանոց քրիստոնեական համայնք ունի, մահմեդականները՝ 75 միլիոն են: